17/09/2011 12:10
Դիվանագիտական հարաբերություններ` Հայաստանի եւ Հոնդուրասի միջեւ
Սեպտեմբերի 16-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի եւ Հոնդուրասի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Մարի Ֆլորեսը ստորագրեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Հոնդուրասի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Մասնավորապես նշվեց, որ կրթության, մշակույթի, ինչպես նաեւ զբոսաշրջության բնագավառներում գոյություն ունեն համագործակցության բավականաչափ նախադրյալներ:
Տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից: