17/09/2011 15:59
Բանակի հրամանատարը` Իռլանդիայի նախագահի թեկնածու
Հյուսիսային Իռլանդիայի կառավարության ղեկավարի տեղակալ և Իռլանդական հանրապետական բանակի հրամանատարի նախկին տեղակալ Մարտին Մակգիննեսը կպայքարի Իռլանդիայի նախագահի պաշտոնի համար:
Մակգիննեսը առաջադրվում է «Շինն Ֆեյն» հանրապետական կուսակցությունից, որը սեպտեմբերին խոստացել էր առաջին անգամ ներկայացնել իր թեկնածուին նախագահական ընտրություններում:
Նշենք, որ Իռլանդիայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: