17/09/2011 10:28
Լիբիայի վերաբերյալ ընդունվել է ՄԱԿ-ի նոր բանաձև
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ միաձայն նոր բանաձև է ընդունել։ Այդ փաստաթղթով՝ առավել մեղմ ռազմական և տնտեսական պատժամիջոցներ է նախատեսում։ Բացի այդ, կիրականացվի խաղաղապահ առաքելություն՝ Լիբիայի ժամանակավոր կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար։
Ըստ նոր բանաձևի՝ նախատեսվում է նաև սառեցնել Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի և Zueitina նավթային ընկերության ակտիվները մի շարք բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում։