17/09/2011 13:20
Նիկոլա Սարկոզին Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հարավային Կովկաս կժամանի հոկտեմբերի 6-ին:
Այցի շրջանակներում նախատեսված է Ֆրանսիայի նախագահի հանդիպումները Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Տեղեկատվության համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերութունների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանում առկա հակամարտություններին առնչվող հարցեր:
Նշենք, ըստ տեղեկությունների, Սարկոզիի այցը տարածաշրջան սկսվելու է մեր երկրից: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս գործակալությունը: