17/09/2011 15:30
ԵՄ-ն կբարձրացնի իր դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման գործում
ԵՄ-ն աստիճանաբար ավելացնելու է իր դերը տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, օրինակ Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նրա խոսքերով, ԵՄ-ն սկսում է այս տարածաշրջաններում վստահության վերականգնման ծրագրերը և իրենց վրա են վերցնելու ավելի լուրջ դերակատարում` խնդիրների լուծման գործում: Սակայն, ինչպես նշել է Ֆյուլեն, մեկ օրում չեն փոխելու այդ խնդիրների լուծման շրջանակները: Հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը: