17/09/2011 15:43
Սոչիի Օլիմպիական խաղերի համար կպահանջվի 150.000-ոց անձնակազմ
Սոչիի 2014թ-ի Օլիմպիական խաղերի մասնակիցների, հյուրերի և կառույցների սպասարկման համար կպահանջվի ավելի քան 150.000-ոց անձնակազմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը:
Նրա խոսքերով, 2014թ.-ի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է ստեղծեն կադրերի ընտրության յուրահատուկ տեխնոլոգիա, որը հնարավոր հավակնորդների մոտ մրցակցություն կառաջացնի, բացի այդ, պետք է շահագրգռել նաև գործատուներին:
Դ. Կոզակը համարել է Սոչիի կադրային հնարավորությունները սահմանափակ, որոնք կարող են բավարարել օլիմպիական պահանջները միայն 7%-ով: Այդ մասին հաղորդում է utro.ru կայքը: