17/09/2011 16:51
Ստամբուլում սպանել են 3 չեչենի
Ստամբուլում սպանվել են 3 չեչեններ, ովքեր, հավանաբար, կռվել են անջատողականների կազմում ռուսական դաշնային զորքերի դեմ` Չեչնիայում:
Հաղորդվում է, որ անհայտ անձը գնդակահարել է նրանց Բոսֆորի ափին գտնվող Ստամբուլի Զեյտինբուռնու շրջանի ավտոկանգառներից մեկում, որից հետո հանցագործը փախել է: Ոստիկանությունը հանցագործության վայրում հայտնաբերել է 9 կրակած փամփուշտ:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների` սպանվածներն են Մսաևի Բերխազը, Ռուստամ Ալտեմիրոլը և Զավբեկ Ամրիևը, ովքեր ժամանակին կռվել են Շամիլ Բասաևի համար Չեչնիայում:
Նշենք, որ 2008 թ.-ի դեկտեմբերին Ստամբուլում մահափորձի արդյունքում զոհվել էր չեչեն անջատողականների նախկին դաշտային հրամանատար 38-ամյա Իսլամ Ջանիբեկովը, ով մոտ վեց տարի ընտանիքի հետ բնակվել է Ստամբուլի Ումրանիե շրջանում: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը: