17/09/2011 00:43
Տիգրան Մուկուչյանը նշանակվել է ԿԸՀ անդամ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մուկուչյանը նշանակվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ: Այդ մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի` այդ կապակցությամբ ՀՀ նախագահի 2011 թվականի հուլիսի 13-ի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին» ՆՀ-127-Ա հրամանագրում կատարվել է համապատասխան փոփոխություն:
Նշենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 14-ին հրամանագրով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի լիազորությունները 2011 թվականի սեպտեմբերի 15-ից դադարեցվել են: