19/09/2011 14:15
Ա.Միտրոֆանով. «Մենք միշտ կլինենք միասին»
«Բարև բոլորին հարյուր հազարավոր և միլիոնավոր մարդկանց կողմից, ովքեր միշտ համակրել և օգնել են ձեզ 90-ական թվականներից սկսած, և ովքեր միշտ հետաքրքրությամբ հետևել են ձեր ձեռքբերումներին և մշտապես մաղթել լավն ու բարին: Հետագայում մենք միշտ կլինենք միասին, մենք կօգնենք ձեզ, իսկ դուք՝ մեզ»,- սյս մասին հղում անելով Լեռնային Ղարաբաղում գտնվող «Արդար Ռուսաստան» կուսակցության կետրոնական խորհրդի անդամ Ալեկսեյ Միտրոֆանովի հայտարարությունը, հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ռուս քաղաքագետը ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու Մարտակերտում բացված «Մոսկվա» ժողովրդական տոնակատարության տան բացմանը, որը կառուցվել է «Մարտակերտ» ռուսական հասարակական բարեգործական կազմակերպության կողմից:
Նշենք նաև, որ արարողությանը մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ևս:
Հիշեցնենք նաև, որ Միտրոֆանովի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ, Բաքվում վերջինս ընդգրկել են Ադրբեջանի համար անցանկալի անձանց «սև ցուցակում»: