19/09/2011 10:00
Ավերիչ երկրաշարժ Հնդկաստանում. կան զոհեր
Հնդկա-նեապալական սահմանի վրա տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավոր է ավելի քան 140 մարդ: Այս մասին հաղորդել են ազգային հեռուստաընկերությունները: Զոհեր և ավերածություններ կան երկու երկրներում էլ՝ թե' Հնդկաստանում, թե' Նեպալում:
Հնդկաստանի հյուսիսում զոհվել է առնվազն 15 մարդ, որոնցից միայն յոթը՝ Սիքքիմ նահանգում, որտեղ էլ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնը, իսկ մյուս ութը` հարևան Բիխար և Արևմտյան Բենգալ նահանգներից են եղել: Միայն Հնդկաստանում վնասվածքներ ստացել է ավելի քան 140 մարդ: Ըստ նախնական հաշվարկների, հնդկական կողմում զոհերի թիվը կարող է զգալիորեն մեծանալ այն բանից հետո, երբ փրկարարներին կհաջողվի հասնել հեռավոր լեռնային գյուղեր:
Եվս հինգ մարդ զոհվել է Նեպալում. երեքը զոհվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատերի փլուզման հետևանով մայրաքաղաք Քաթմանդուում, իսկ մյուս երկուսը՝ Հնդկաստանի հետ սահմանային գոտում: