19/09/2011 15:30
Էլինա Դանիելյանը գրավեց 8-րդ տեղը
Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած շախմատի կանանց «Գրան Պրիի» 2-րդ փուլի 11-րդ տուրում ում հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հոու Յիֆանի հետ: Վաստակելով 5 միավոր` հայ շախմատիստուհին 12 մասնակիցների շարքում զբաղեցրեց 8-րդ տեղը:
Ավելացնենք, որ հաղթողի կոչումը նվաճել է Հոու Յիֆանը` 8 միավոր արդյունքում: Երկրորդ տեղում հաստատված Աննա Մուզիչուկն իր ակտիվում ունի 7 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը: