19/09/2011 10:10
Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվում է
Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատակական միությունը, որի ղեկավարը կանցլեր Անգելա Մերկելն է, երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրում:
Այս մասին հայտնում է «France-Presse» գործակալությունը:
Նախնական արդյունքներով` ընտրություններում հավանական հաղթողը սոցիալ-դեմոկրատներն են` Բեռլինի գործող քաղաքապետ Կլաուս Վովերայտի գլխավորությամբ: Նրանք ստացել են ձայների 29,2 տոկոսը, ինչը քաղաքապետին թույլ կտա պահպանել իր պաշտոնը: Անգելա Մերկելի քրիստոնյա-դեմոկրատակական միության օգտին քվեարկել է ընտրողների 23,4 տոկոսը, «Կանաչների» օգտին` 17,9-ը, իսկ «Ձախակողմյանների» օգտին` 11,5-ը:
Համաձայն աղբյուրի` Գերմանիայի ծովահենների կուսակցությունը հավաքել է ձայների 8,6 տոկոսը, ինչը թույլ կտա պատմության մեջ առաջին անգամ մուտք գործել տարածաշրջանային խորհրդարան:
Մինչդեռ կոալիցիոն մյուս ազատ դեմոկրատական կուսակցությունը, հավաքելով ընդամենը 1,8 տոկոս, չի կարողացել հաղթահարել հինգ տոկոսի շեմը և մնացել է խորհրդարանում առանց ներկայացուցչի: