19/09/2011 16:06
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը` 17:30-ին
Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ: ԿԸՀ մամլո ծառայությունից Aysor-ին տեղեկացրին, որ արտահերթ նիստի օրակարգի միակ հարցը ԿԸՀ նախագահի ընտրությունն է:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել նախկին նախագահ Գարեգին Ազարյանի անժամանակ մահից հետո: Սեպտեմբերի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԿԸՀ նոր անդամ էր նշանակվել Տիգրան Մուկուչյանը, ով էլ, ըստ լրատվական որոշ աղբյուրների, կդառնա ԿԸՀ նոր նախագահ:
Ըստ մեր տեղեկությունների` արտահերթ նիստը գումարվելու է երեկոյան 17:30-ին: