19/09/2011 10:35
Օբաման պատրաստել է բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու ծրագիր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստել է հաջորդ 10 տարվա համար երեք տրիլիոն դոլարով բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու ծրագիր: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Օբամայի ծրագիրը կներկայացվի այսօր Սպիտակ տանը կայանալիք ճեպազրույցի ժամանակ:
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ բյուջեի պակասորդի կրճատումը Օբաման ծրագրել է հիմնականում խոշոր կորպորացիաների և անհատների եկամուտների բարձր հարկերի հաշվին:
Բարձրացնելով այդ հարկերը՝ ենթադրվում է, որ 10 տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելանան 1.5 տրիլիոն դոլարով:
«Նախագահը հստակեցնում է, որ չի աջակցի այնպիսի ծրագրի, որը որոշ ամերիկացիներից պահանջում է ամեն ինչ, իսկ մյուսներից՝ ոչինչ», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որտեղ մատնանշված են Բ. Օբամայի ներկայացրած ծրագրի հիմնական կետերը: