19/09/2011 01:54
Դոմինիկ Ստրոս-Կանը չի մասնակցի նախագահական ընտրություններին
Դոմինիկ Ստրոս-Կանը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse-ը», այս մասին ԱՄՀ նախկին ղեկավարը, որը պաշտոնաթող էր եղել սեռական բնույթի սկանդալից հետո, հայտարարել է նախօրեին ֆրանսիական «TF1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Այո, ես իսկապես ցանկանում էի նախագահ դառնալ, բայց ես չեմ ներկայացնի իմ թեկնածությունը»,- կալանավորումից հետո իր առաջին հրապարակային ելույթում ասել է Ստրոս-Կանը:
Նախկին ԱՄՀ տնօրենն ավելացրել է, որ նա ոչ մի դեպքում չի միջամտի Սոցիալիստական կուսակցության գործունեությանը:
Ստրոս-Կանի խոսքերով՝ իրեն պետք է ժամանակ՝ մինչև կորոշի շարունակել իր քաղաքական կարիերան: