20/09/2011 15:30
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդուարդ Կոկոյտիին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիին:
Ուղերձում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` նշանակալի իրադարձության` Հանրապետության օրվա կապակցությամբ:
Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիան շատ բանի է հասել: Նա կարողացել է հաղթահարել պատերազմի ծանր հետեւանքները, հասնել միջազգային ճանաչման եւ կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:
Վստահ եմ, որ եղբայրական Հարավային Օսիան կունենա պայծառ ապագա: Անկոտրում կամքը, անսպառ հայրենասիրությունը եւ պետականաշինության անգնահատելի փորձը հանդիսանում են դրա հուսալի հիմքը:
Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր հաջողությունների համար»:
Հայտնում են Արցախի հանրապետության նախագահի մամլո ծառայությունից: