20/09/2011 18:23
Չինաստանը Բելառուսին կտրամադրի 1 միլիարդ դոլար վարկ
Չինաստանի խորհրդարանի ղեկավար Ու Բանգոն Մինսկում Բելսռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը Բելառուսին կտրամադրի 1 միլիարդ դոլար վարկ, իսկ գումարը կփոխանցեն 3 մասնաբաժիններով` մինչև այս տարվա վերջ:
Ու Բանգոն Մինսկում հայտարարել է, որ Բելառուսի տնտեսական խնդիրները պայմանավորված են ոչ թե ներքին տնտեսական քաղաքականությամբ, այլ արտաքին գործոններով, մասնավորապես` ԱՄՆ-ի և ընդհանուր Արևմուտքի կոշտ տնտեսական պատժամիջոցներով, բացի այդ, Բելառուսը որոշակի խնդիրների հետ է առնչվել` կապված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը: