20/09/2011 10:09
Հանրաքվե Հունաստանում` պահպանել եվրո՞ն, թե՞ ոչ
Հունաստանի կառավարությունը նախատեսում է հարց բարձրացնել և ժողովրդական հանրաքվեի միջոցով որոշել, թե երկրում որպես դրամական միավոր պահպանել եվրո՞ն, թե՞ վերադառնալ նախկին՝ ազգային դրամին։
Հանրաքվե անցկացնելու մասին օրինագիրծը կառավարությունը խորհրդարան կներկայացնի առաջիկա օրերին։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հունաստանի վարչապետ Գեորգիս Պապանդրեուն, հաշվարկել է, որ հանրաքվեի արդյունքները թույլ կտան իր կառավարությանը շարունակել իրականացնել բյուջեում դեֆիցիտի կրճատման պլանը, որը նախատեսվում է կատարել առաջին հերթին սոցիալական ոլորտի ծախսերի կրճատման հաշվին։ Սրա դեմ երկրի բնակչությունն արդեն մասսայական ելույթներ է սկսել։
Հունաստանի դրամական միավորի սահմանման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին նախագիծը կառավարությունը քննարկել է անցած կիրակի՝ սեպտեմբերի 18-ին, կառավարության արտակարգ նիստում, որտեղ տարբեր կարծիքներեն եղել։ Երկրի ներքին գործերի նախարարը նշել է, որ եթե երկրի բնակչությունը քվեարկի ազգային դրամին վերադառնալու օգտին, ապա Հունաստանը ստիպված կլինի հայտարարել արտահերթ ընտրությունների մասին։ Գյուղատնտեսության նախարարն էլ առաջարկել է, հանրաքվե չանցկացնել, այլ՝ միանգամից արտահերթ ընտրություններ անցկացնել։