20/09/2011 15:28
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ սեպտեմբերի 21-ին նշվող ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «uzinform.com» պարբերականը:
Ուզբեկստանի նախագահի շնորհավորական ուղերձում Ուզբեկստանի նախագահը համոզմունք է արտահայտել, որ Ուզբեկստանի և Հայաստանի հարաբերությունները փոխադարձ հարգանքի և երկարատև համագործակցության վրա են հիմնված:
Ուղերձում նշվում է, որ ի բարօրություն երկու ժողովուրդների, հետագայում էլ ավելի կխորանան բազմակողմանի համագործակցությունները: