20/09/2011 14:58
ՀՀ նախագահն այցելեց մատենադարանի նորակառույց մասնաշենք
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց մատենադարանի նորակառույց մասնաշենք:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան պատոնյաներ, մշակույթի, կթության և գիտության այլ ներակայացուցիչներ:
Ինչպես մատենադարանից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, հնչել է տերունական աղոթքը, կատարվել է օրհնության կարգ: Երկրի նախագահը շրջել է նորակառույց մատենադարանի շենքում:
Նշենք, որ մատենադարանի նորկառույց մասնաշենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Արթուր Մեսչյանը: