20/09/2011 14:56
Ռ.Զոհրաբյան. «Մումիաներն ԱԺ-ում անելիք չունեն»
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը համոզված է, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում օրինաստեղծ աշխատանքով չզբաղվող պատգամավորներ չեն լինելու։ Այդ մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Փաստ է, որ խորհրդարանում կան մարդիկ, ովքեր օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղվում։ Նրանք պետք չեն մեր ժողովրդին։ Հասարակությունն անընդհատ նայում է օրենսդիր մարմնին, կարծես թե՝ այն հանրապետության դեմքն է, և Խորհրդարան պետք է գնան մարդիկ, ովքեր օրինաստեղծ գործունեությամբ են զբաղվում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Անդրադառնալով օրեր առաջ իր արտահայտած այն մտքին, թե՝ խորհրդարանում մումիաներ պետք չեն Ռ. Զոհրաբյանն ընդգծեց, որ ինքն այդ մասին հումորով է ասել. «Մումիները շատ թանկ արժեն, դրանք բուրգերում են պահվում և ոչ ոք մեզ չի թողնի դրանք Ազգային ժողով տանել»,- ասաց ԱԺ պատգամավորը