20/09/2011 13:38
Ռոսսին բանակցություններ չի վարում իտալական ակումբների հետ
Իտալացի հայտնի ֆուտբոլային մասնագետ Դելիո Ռոսսին հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի` կարող է գլխավորել «Ինտերը» կամ «Ռոման»:
«Ես նույնիսկ չեմ շփվել «Ինտերի» կամ «Ռոմայի» ներկայացուցիչների հետ,- «Պալերմոյի» նախկին մարզչի խոսքերը մեջբերել է RMC-ն:- Ընտրության հնարավորություն չունեմ, քանի որ առաջարկ չեմ ստացել: Այդ թիմերը սկսել են նոր նախագծեր իրականացնել, և նրանց ուղղակի մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի արագություն հավաքեն»:
Հիշեցնենք, որ «Ինտերն» ու «Ռոման» Ջանպիերո Գասպերինիի ու Լուիս Էնրիկեի գլխավորությամբ անհաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: Իտալական մամուլը անընդհատ խոսում է, որ նշված ակումբների ղեկավարները պատրաստվում են աշխատանքից հեռացնել այդ մարզիչներին: