20/09/2011 14:01
ԱՄՆ-ի բանակը կհամալրվի արվամոլներով
ԱՄՆ-ում այսօրվանից դադարեցվել է «Մի հարցրու` մի պատասխանի»(«Dont ask, dont tell») օրենքի կիրառումը, որն արգելում էր համասեռամոլներին, որոնք բացեիբաց հայտարարում էին իրենց սեռական ուղղվածության մասին, ծառայություն անցնել ԱՄՆ-ի բանակում:
Համաձայն «Մի հարցրու`մի պատասխանի»(«Dont ask, dont tell») օրենքի, արվամոլները և լեզբուհիները կարող էին ծառայել ամերիկյան զինված ուժերում այն դեպքում, եթե նրանք չեն հայտարարում իրենց սեռական ուղղվածության մասին, իսկ այդ օրենքը ԱՄՆ բանակում գործում էր 1993թ.-ից: 2010թ.-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը աջակցել է նախագահ Բարաք Օբամայի այն նախաձեռնությանը, որը թույլատրում է համասեռամոլներին ծառայել ամերիկյան զինված ուժերում: