21/09/2011 10:37
Արծվիկ Մինասյան. «Անկախության 20 տարին թե’ շատ է, թե’ քիչ»
«Անկախության 20 ամյակը դա թե’ մեր ձեռքբերումներն են, թե’ բացթողումները, թե' հնարավորությունը` հասկանալու, ըմբռնելու, թե 20 տարի առաջ ինչ է եղել, ինչ ճանապարհով ենք անցել, ինչ ենք ունեցել ու ինչ ունենք այժմ»,- Aysor-ի թղթակցի հետ զրույցում, շնորհավորելով և ամփոփելով ՀՀ անկախության 20 ամյակը, ասաց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Այս համատեքստում, ԱԺ պատգամավորի խոսքերով, 20 տարին թե’ շատ է, թե’ քիչ. «Սակայն, որպես անկախության ժամանակշրջանի սերունդ մենք և ինքներս պետք է կարողանանք հաշվեկշիռը կազմել, թե որտեղ ենք թերացել, և հաջորդ սերունդները ինչ պետք է անեն, որպեսզի չկրկնեն մեր իսկ գործած սխալները»: