21/09/2011 15:27
Նոր ռեկորդ` Անկախության 20-ամյակի օրը
2011 թ. սեպտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական դասակարգման աղյուսակը: Օգոստոսի 24-ին հրապարակված տարբերակի համեմատությամբ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է 27 տեղով և 610 միավորով զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնական է վերադարձել աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Հոլանդիայի ընտրանին նահանջել է երկրորդ հորիզոնական, իսկ Գերմանիայի ազգային թիմը պահպանել է երրորդ տեղը:
Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի հոկտեմբերի 19-ին:
1. Իսպանիա-1605 (միավոր)
2. Հոլանդիա-1571
3. Գերմանիա-1290
4. Ուրուգվայ-1184
5. Պորտուգալիա-1158
6. Իտալիա-1142
7. Բրազիլիա-1132
8. Անգլիա-1089
9. Խորվաթիա-1057
10. Արգենտինա-1024
13. Ռուսաստան-954
29. Իռլանդիա-749
39. Սլովակիա-662
44. ՀԱՅԱՍՏԱՆ-610
56. Բելառուս-554
58. Էստոնիա-537
60. Ուկրաինա-531
64. Վրաստան-499
74. Լատվիա-460
75. Լիտվա-459
79. Ուզբեկստան-421
94. Մակեդոնիա-366
98. Ադրբեջան-359
122. Մոլդովա-255
131. Ղազախստան-198
140. Թուրքմենստան-179
157. Տաջիկստան-117
179. Ղրղզստան-75
203. Անդորրա-0
Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն ընդգծված են: