21/09/2011 10:43
Հիլարի Քլինթոն. «Շնորհավորում եմ աշխարհի ողջ հայությանը»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Միացյալ նահանգների անունից ես ուրախ եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին Անկախության 20-ամյակի կապակցությամբ, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հ. Քլինթոնի շնորհավորական ուղերձում ասված է. «Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք փոխադարձ հարգանքի ու շահերի վրա են հիմնված: Միասին մենք աշխատում ենք նվազեցնել աղքատությունը, զարգացնել առևտուրն ու ներդրումները, ապահովել քաղաքացիական հասարակության գործունեությունը և ավելի հասանելի դարձնել առողջապահությունը։
Մենք հարգում ենք Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը և վերահաստատում Միացյալ Նահանգների հավատարմությունը՝ ուժեղացնելու համագործակցությունը երկու երկրների միջև։
Անկախ նրանից, թե տոնը նշում եք ընտանիքի, ընկերոջ կամ սիրելիի հետ, իմացեք, որ Միացյալ Նահանգները գործընկեր է և ընկեր: Շնորհավորում եմ և աշխարհի ողջ հայությանը ցանկանում ամենալավը, խաղաղ ու բարգավաճ տարի»: Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության լրատվական ծառայությունից: