21/09/2011 10:24
Մանուկյանը փորձում է միավորել ԱՊՀ երկրների հանրային խորհուրդները
«Ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս օրերին փորձում է ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների միություն ձևավորել և բանակցություններ է վարել ՌԴ-ում։ Ըստ թերթի, նա իր մերձավոր շրջապատում հավաստիացրել է, որ իրեն կհաջողվի միություն ստեղծել։
Վազգեն Մանուկյանը թերթի հետ զրույցում պաշտոնապես և որոշ վերապահումներով հաստատել է տեղեկատվությունը` նշելով, որ Հայաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը Հռոմում նախաստորագրել են (Ուկրաինան ավելի ուշ է միացել, և առայժմ գործընթացները ընթացակարգային են) «ԱՊՀ» տարածքում հանրային խորհուրդների ասոցիացիայի մասին համաձայնագիր։