21/09/2011 11:12
ՀՀ Նախագահն անկախության 20 ամյակի կապակցությամբ այցելեց Եռաբլուր
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անկախության 20 ամյակի կապակցությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն:
Երկրի ղեկավարի հետ պանթեոնում էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Նախագահ Սերժ Սարգսյանը` Բակո Սահակյանի, Գարեգին Բ-ի և Արամ 1-ի հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, այնուհետև` ծաղկեպսակ դրեցին Եռաբլուրի զոհված ազատամարտիների հուշահամալիրին:
ՀՀ նախագահը զրուցեց նաև իրեն մոտեցած ՀՀ քաղաքացիների հետ: