21/09/2011 10:02
ՀՀ ԱԺ Փոխնախագահը շնորհավորել է ՀՀ անկախության 20 ամյակը
ՀՀ ԱԺ Փոխնախագահ Սամվել Բալասանյան շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ Հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: 21 տարի առաջ oգոստոսի 23 ին Հայաստանի Գերագույն խորհուրդի կողմից ընդունված «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրն ուղի հարթեց դեպի անկախ պետականության վերականգնում, ինչը և հաստատվեց մեկ տարի անց, երբ 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայ ժողովուրդն «այո» ասեց Անկախությանը: Աննկարագրելի է այդ օրերի համազգային բերկրանքն ու ուրախությունը, որ համակել էր համայն հայությանը: Համոզված եմ` մեր պատմության էջերում Սեպտեմբերի 21 ը կմնա նաև որպես ազգային միասնականությունը խորհրդանշող գլխավոր տոներից մեկը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ բարգավաճում և ամուր հավատք մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ»: