21/09/2011 12:25
Սպասվում է անձրևոտ եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Սեպտեմբերի 21-ին գրեթե ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր են առանձին տեղումներ:
Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում:
Երևանում տեղ տեղ հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +24, +26, երեկոյան +19 +21: Սպասվում է ջերմաստիճանի թույլ բարձրացում սեպտեմբերի 22-ին:
Անկախ եղանակային պայմաններից` ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունը բոլորին մաղթում է բարձր տրամադրություն: