22/09/2011 10:45
Ադրբեջանական բանակում հերթական զոհն է գրանցվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հայտնել է, որ բանակում հերթական արտակարգ պատահարն է գրանցվել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Միջադեպը գրանցվել է Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասում: 2011 թվականին զինվորական ծառայության զորակոչված 18-ամյա Ռասուլ Յուսիֆովը նախնական տվյաներով մահացել է ինքնաձիգից «անզգուշորեն» արձակված կրակից: