22/09/2011 11:22
ԵՄ-ն կողմ է Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցներին
Եվրամիությունը հաստատել է Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցների նոր ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրեսս» գործակալությունը` հղում անելով պաշտոնական Բեռլինի հայտարարությանը:
Նախատեսվող պատժամիջոցները «քաղաքացիների նկատմամբ անմարդկային գործողություններն արգելող ազդանշան է»,-հաղորդում է աղբյուրը:
Նոր պատժամիջոցների թվում են մի շարք պաշտոնյաների և կազմակերպությունների ֆինանսական սահմանափակումները: Արգելք է սահմանվում նաև Եվրամիություն նավթի ներմուծման ոլորտում:
Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարար Վերներ Հոյերի խոսքերով` պատժամիջոցները կկիրառվեն այնքան ժամանակ, մինչև բռնությունների ռեժիմը դադարեցվի:
Հիշեցնենք, որ Սիրիայում բողոքի ցույցերը շարունակվում են 2011թ-ի մարտի կեսերից: Ցուցարարները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և քաղաքական բարեփոխումներ: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 2.700 մարդ, որոնցից շուրջ 100-ը` երեխաներ: