22/09/2011 10:58
Նախատեսված գործադուլով կդադարեցվի Հունաստանի ողջ երթևեկությունը
Աթենքում այսօր նախատեսված է տրանսպորտային համակարգի աշխատողների զանգվածային գործադուլ, որը սպառնում է կաթվածահար անել երկրի երթևեկությունը:
Ըստ աղբյուրի, չորս ժամով կդադարեցվի օդային երթևեկությունը, ինչի հետևանքով կհետաձգվեն հարյուրավոր թռիչքներ:
24-ժամյա գործադուլ հայտարարել են բոլոր տեսակի պետական, հասարակական տրանսպորտի աշխատակիցները: Չեն գործի նաև մետրոն, ավտոբուսները, տրամվայները և մերձքաղաքային գնացքները:
Առաջին անգամ, վերջին տարիների ընթացքում, դադարեցվելու է նաև տաքսիների աշխատանքը:
Գործադուլը Հունաստանի կառավարության կողմից առաջարկված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նոր ծրագրի դեմ է:
Արդեն հայտարարվել է աշխատավարձերի, թոշակների նոր նվազեցման, ինչպես նաև հանրային ծառայության 30 հազար աշխատակցի աշխատանքից ազատելու մասին: