22/09/2011 10:25
Թուրքիան միացել է Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ միանում է Արևմուտքի կողմից Սիրիաի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։ Նման հայտարարություն Թուրքիյի վարչապետը կատարել է երեկ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից անմիջապես հետո։
Էրդողանի խոսքով՝ իր երկիրը չէր նախատեսում նման կոշտ միջոցների դիմել, սակայն սիրացիներն իրենք են ստիպել Անկարային նման քայլերի գնալ. «Պաշտոնական Դամասկոսը հակաթուրքական քարոզչական արշավ է սկսել։ Դա ուղղակի զզվելի է։ Մեր մեջ Սիրիայի ներկայիս իշխանությունների նկատմամբ որևէ վստահություն չի մնացել»,- իրենց որոշումը պարզաբանել է Թուրքիայի վարչապետը և ավելացրել, որ մոտ ժամանակներս կայցելի Սիրիայի կառավարության զորքերից փրկված ու Թուրքիա փախած փախստականների ճամբար։
Բացի այս, Օբամայի հետ հանդիպման ժամանակ, Էրդողանը խոստացել է ուժեղացնել ճնշումը պաշտոնական Դամասկոսի վրա և շարունակել խորհրդակցությունները՝ սիրիական ռեժիմի դեմ գործողություներ ու լրացուցիչ պատճամիջոցներ կիրառելու ուղղությամբ։
Այս ամենին ի պատասխան՝ ԱՄՆ ղեկավարը Թուրքիային խոստացել է իր հնարավորությունները տրամադրել՝ քուրդ գրոհայինների մասին տեղակատվություն հավաքելու համար։ Ամենայն հավանականությամբ խոսքն այն մասին է, որ Թուրքայի հարավում տեղադրվեն ամերիկյան հետախուզական անօդաչու սարքեր։
Հանդիպման ընթացքում Օբաման խնդրել է Էրդողանին բոլոր միջոցները գործադրել թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելու համար։ Սակայն Թուրքիայի վարչապետից որևէ ստույգ պատասխան չի ստացել։
Թուրքիան հանդիսանում է Սիրիայի առևտրային գլխավոր գործընկերը, և եթե Անկարան սահմանափակում մտցնի Դամասկոսի հետ առևտրային հարաբերություններում, ապա սիրիական բազմաթիվ ձեռնարկություններ կարող են հայտնվել սնանկացման եզրին։ Նշենք նաև, որ մինչ այս Եվրամիությունը արգելք է դրել սիրիական նավթի ու նավթամթերքի արտահանման վրա, որը արտասահմանյան տարադրամով երկրի բյուջե մտնող եկամտի հիմնական աղբյուրն է։