23/09/2011 19:39
Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել ֆիզկուլտուրնիկներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Իր խոսքում նախագահը շնորհավորել է հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի աշխատակիցներին եւ կարեւորել ոլորտի նշանակությունը մեր հանրապետության համար:
Երկրի ղեկավարը պատվավոր կոչումներ է շնորհել բնագավառի մի խումբ ներկայացուցիչների:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: