23/09/2011 10:43
Ֆրանսիան կօգնի ՌԴ-ին «Միստրալ»-ների սարքավորումների հարցում
«Միստրալ» տիպի նավերի 20% սարքավորումները Ֆրանսիան կառաքի ՌԴ-ին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ուղղակի մասնակցությամբ, իսկ սարքավորումների մնացած 80%-ը կարտադրվի ՌԴ-ում: Այդ մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Նշենք, որ ՌԴ ռազմա-ծովային նավատորմի համար 2 ֆրանսիական «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերի կառուցման պայմանագիրը, որի արժեքը կազմում է 1,2 միլիարդ եվրո, ստորագրվել էր 2011թ.-ի հունիսին:
Ռուսական նավատորմի համար առաջին ուղղաթիռակիրը կկառուցվի Ֆրանսիայում` 2014թ.-ին, 2-րդը` 2015թ.-ին, իսկ 3-րդը և 4-րդը կկառուցվեն ՌԴ-ում: Այդ մասին հաղորդում է BBC-ին: