23/09/2011 10:47
Սահակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրել է Ռուսաստանին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից իր ելույթում նախօրեին քննադատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը` մեղադրելով Մոսկվային` իր հարևաններին էներգետիկ շանտաժի ենթարկելու և ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ:
Մասնավորապես, բացի «Վրաստանի տարածքների գրավման» մեղադրանքներից, Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը «անմիջական երկխոսություն կապմակերպելու փոխարեն, կազմակերպում և վերահսկում է պայթյուններ և հարձակումներ` միջազգային տարբեր խաղացողների կողմից»:
«Սառը պատերազմը ավարտվել է, սակայն էմբարգոն և դաժան բռնապետության սպառնալիքները օգտագործվում են Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի դեմ», - Վրաստանի նախագահի խոսքից մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»:
Սահակաշվիլին խոստացել է նոր ռեժիմներին, որոնք Մերձավոր Արևելքում ստեղծվել են ժողովրդական հեղափոխության արդյունքում, կիսվել «վարդերի հեղափոխության» փորձով, հաղորդում է «Վրաստան օնլայն»-ը:
Վրաստանի նախագահը զգուշացրել է, որ Թունիսի, Եգիպտոսի և Լիբիայի նոր կառավարությունների առջև «շուտով կծագեն նոր խնդիրներ», և այդ երկրներում հեղափոխությունների հաջողությունը կախված կլինի նրանից, թե ինչքան արագ նրանք կսկսեն իրականացվել անհրաժեշտ բարեփոխումներ: