23/09/2011 10:07
Տուվալուն ճանաչել է Աբխազիայի անկախությունը
Աբխազիայի անկախությունը ճանաչել է ևս մեկ պետություն` Տուվալուն, իսկ 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթղթերը Սուխումիում ստորագրել են Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան և Տուվալուի վարչապետ Վիլլի Տելավին:
Նշենք, որ Տուվալուն` խաղաղօվկիանոսյան փոքրիկ պետություն է Պոլինեզիայում, նրա տարածքը` 26 քմ, իսկ բնակչությունը`12.000 մարդ, բացի այդ Տուվալուն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ: