24/09/2011 10:13
Աբբասը դիմել է ՄԱԿ՝ անկախություն ստանալու խնդրանքով
Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին է հանձնել փաստաթուղթ՝ խնդրելով ճանաչել Պաղեստինյան պետության անկախությունը` 1967թ. սահմաններով։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը։
Գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ հարցումը պետք է ուղարկի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկմանը։ Քանի որ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ արգելք կդնի Պաղեստինի անկախության ճանաչման բանաձևի վրա, Աբբասն, ամենայն հավանականությամբ, նմանատիպ առաջարկով կդիմի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա, որտեղ ԱՄՆ-ն վետոյի իրավունք չունի։
Եթե Գլխավոր ասամբլեայում ներկայացված երկրների 2/3-ը հավանություն տան նախագծին, Պաղեստինն անկախ պետության կարգավիճակ կստանա, սակայն չի հանդիսանա ՄԱԿ-ի անդամ։ Ներկայումս նման կարգավիճակ ունի օրինակ Վատիկանը։
Նոր կարգավիճակը Պաղեստինին թույլ կտա Իսրայելի և այդ երկրի քաղաքացիների դեմ միջազգային դատարաններ դատական հայցեր ներկայացնել, ինչը կարող է չափից ավելի դժվարացնել պաշոնական Երուսաղեմի կյանքը։