24/09/2011 10:59
Հաքերները սեպտեմբերի 24-ին կհարձակվեն ԱՄՆ-ի վրա
Հաքերական Անոնիմուս (Anonymous) խմբավորումը ծրագրում է սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում իրականացնել մի շարք կիբերհարձակումներ:
Հաքերները զգուշացնում են, որ սեպտեմբերի 24-ին կեսօրին, ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում կսկսվեն բողոքի ցույցեր, կապված «Վրեժի օրվա» հետ, տեղի կունենան հարձակումներ Ուոլլ-Սթրիթի մի շարք ֆինանսական կառույցների վրա, կոռումպացված բանկերի և Նյու-Յորքի ոստիկանական բաժանումքի վրա: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: