24/09/2011 12:50
Ուսանողները պահանջում են անվճար ու որակյալ ուսում
Մոտ 20 ուսանողներ են ձերբակալվել Չիլիում` կրթության որակի բարձրացման համար անցկացված ցույցի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Սանտյագոյի նահանգապետ Սեսիլիա Պերեսը:
Նրա խոսքերով, ձերբակալվածներից շատերը, որոնցից 27-ը`անչափահասներ, ոստիկանական բաժանմունքներ են բերվել անկարգությունների կազմակերպման, ոստիկանների վրա հարձակման, գույքին և սեփականությանը վնաս հասցնելու համար:
Ս. Պերեսը նշել է, որ 2 ոստիկաններ ստացել են գլխի լուրջ վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց:
Նշենք, որ Չիլիում դպրոցականների և ուսանողների բողոքի ցույցերը շարունակվում են այս տարվա մայիսից. նրանք պահանջում են, որ կառավարությունը ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը ամբողջությամբ վերցնի իր ձեռքը:
Հիշեցնենք, որ Չիլիում անվճար ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը տրամադրվել է տեղական իշխանական մարմիններին, ինչը հանգեցրել է մասնավոր և պետական դպրոցներում կրթության որակների կտրուկ տարբերությունների:
Այդ մասին հաղորդում է «Նյուզռու» (newsru.com) կայքը: