24/09/2011 13:22
ՄԱԿ-ի շենքում հարձակվել են Էրդողանի վրա
Նյու-Յորքում հարձակում է իրականացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել ՄԱԿ-ի շենքում, երբ անհայտ անձը հարձակվել է Էրդողանի վրա այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ էր ունենում Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը, սակայն թիկնապահները կարողացել են կանգնեցնել հարձակվողին և Էրդողանը չի տուժել:
Նշենք, որ հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են, սակայն ենթադրվում է, որ հարձակումը կարող է կապ ունենալ թուրք-քրդական բախումների հետ: Այդ մասին հաղորդում է «Լենտա.ռու» (lenta.ru) կայքը: