24/09/2011 10:35
Մայքլ Ջեքսոնի գործով դատը կկայանա երեքշաբթի
Միացյալ Նահանգների դատարանն ընտրել է բժիշկ Կոնրադ Մյուրեի երդվյալ ատենակալներին, ով մեղադրվում է Մայքլ Ջեքսոնի ոչ կանխամտածված սպանության համար:
Ինչպես հաղորդում է «BBC»-ն, դատը նախաշված է երեքշաբթի օրը:
Անձամբ Մյուրեն շարունակում է պնդել, որ իր կողմից երգչին տրված դեղամիջոցները չէին կարող դառնալ նրա մահվան պատճառը:
Հիշեցնենք, որ փոփ երգի արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ-ի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում` ցավազրկող դեղամիջոցների չարաշահումից: