24/09/2011 10:43
Մ. Քադդաֆիի դուստրը. «Իմ հայրը շարունակում է մարտնչել»
Մուամմար Քադդաֆիի դուստր Աիշան, հավաստիացրել է լիբիական ժողովրդին, որ իր հայրը ողջ է և շարունակում է մարտնչել ապստամբների հետ:
Նա քննադատել է Լիբիայի նոր առաջնորդներին` նրանց անվանելով դավաճաններ, և հիշեցրել, թե նրանցից շատերը երկար ժամանակ լավ պաշտոններ են ունեցել երկրի կառավարության մեջ:
Այդպիսի մարդկանցից մեկը Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ ալ-Ջալիլն է, որը մինչև հեղափոխությունը 4 տարի զբաղեցրել է արդարադատության նախարարին համարժեք պաշտոն:
Հիշեցնենք, որ Աիշան, իր մոր Սոֆիայի և եղբայրներ Մոհհամմեդի և Հաննիբալի հետ, Տրիպոլիի անկումից հետո, փախել էին Ալժիր, իսկ Մ. Քադդաֆիի գտնվելու վայրը մինչև այսօր անհայտ է: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: