24/09/2011 15:32
ՌԴ-ն պահանջում է Սիրիայից անցնել բարեփոխումների կատարմանը
Սիրիայի կառավարությունը պետք է անմիջապես անցնի բարեփոխումների կատարմանը, որպեսզի հանգստացնի երկրի բնակչությանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հայտնել էին ՌԴ արտաքին գործերի նախարարությունից, Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացումը կարող է դրդել ընդդիմությանը ուժեղացնել իշխանությունների հետ բախումները:
Նշենք, որ մինչ այդ, ԱՄՆ-ը պահանջել էր ՌԴ-ից աջակցել Սիրիայի նկատմամբ կոշտ բանաձևին` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը: