24/09/2011 10:39
Թուրքիան զինամթերքով բեռնված սիրիական նավ է կալանավորել
Թուրքիան կալանավորել սիրիական դրոշի տակ լողացող նավը, որը բեռնված էր զենք-զինամթերքով։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը. տեղեկացնում է «Բի-Բի-Սի Նյուզը» (BBC News)։
Էրդողանը չի պարզաբանել, թե ե՞րբ և հատկապես որտե՞ղ է ձերբակալվել նավը, սակայն հայտարարել է, որ հետագայում ևս Թուրքայի տարածքով Սիրիա զինամթերքի առաքումը կկասեցվի և կառգրավվի։
Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացված այս քայլի առնչությամբ Սիրիայի արձագանքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
Վերջին ամիսներին Թուրքիայի իշխանությունների և Բաշար Ասադի ռեժիմի միջև, որը նախկինում՝ մինչև 2011թ. մարտը, հիմնականում չեզոք էր, Սիրիայում հակակառավարական ելույթներից հետո կտրուկ վատացել է։
Օգոստոսի վերջին Թուրքիան ընդունել էր մի շարք սիրիացի հայտնի ընդդիմադիր գործիչների, ովքեր Ստամբուլում տեղի ունեցած փակ խորհրդակցությունում հայտարարեցին, որ, որպես Ասադի կառավարությանը հակակշիռ, ստեղծում են Սիրիայի Ազգային Խորհուրդ։
Իսկ սեպտեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ միանում է Սիրայի դեմ իրականացվող պատժամիջոցներին։