26/09/2011 14:53
ԼՂՀ նախագահը հանդիպել է անվանի աթլետ Ռոբերտ Էմմյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտին, մասնավորապես, թեթև աթլետիկային առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ Արցախում առկա է անհրաժեշտ ներուժ այս մարզաձևի զարգացման համար: