26/09/2011 10:49
ԱՄՀ գագաթաժողովում պատրաստել են եվրոգոտու «փրկության» ծրագիրը
Վաշինգտոնում տեղի ունեցած Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) գագաթաժողովին համաձայնեցվել է եվրոգոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման մասշտաբային ծրագիրը:
Հաղորդվում է, որ ԱՄՀ-ին հաջողվել է, առաջին հերթին, համաձայնեցնել «փրկության» ծրագրի ընդունման ժամկետները և որոշել նրա հիմնական չափորոշիչները:
Նշվում է, որ եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու միջոցառումները կարող են ընդունվել այս տարվա հոկտեմբերին` Բրյուսելում նախատեսված ԵՄ խորհրդի նիստի, իսկ այնուհետև նոյեմբերի սկզբին` Կաննում նախատեսված «Մեծ 20»-ի գագաթաժողովի ընթացքում:
Նախատեսվում է, որ այդ «փրկության» ծրագիրը նախատեսում է Հունաստանի պարտքերի 50%-ի «ներում», ինչպես նաև Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի մեծացում, որն այժմ կազմում է 440 միլիարդ եվրո, բայց կարող է հասնել մինչև 2 տրիլիոնի: