26/09/2011 11:22
Իրանի բանտից ազատված ամերիկացիները տուն են վերադարձել
Միացյալ Նահանգների երկու քաղաքացիները, որոնք լրտեսության մեղադրանքով Իրանում 8 տարվա ազատազրկման էին ենթարկվել, ազատ են արձակվել և վերադարձել Հայրենիք: Այս մասին տեղեկացում է «BBC»-ն:
Վերադառնալուն պես Շեյն Բաուերը և Ջոշ Ֆատտալը հայտարարել են իրենց անմեղության մասին և ասել, որ ձերբակալվել են միայն ամերիկացի լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ Բաուերն ու Ֆատտալը ձերբակալվել էին 2009թ-ին Իրաքի սահմանի մոտ և մեղադրվել լրտեսության մեջ: Երիտասարդների պնդումները, թե իրանա-իրաքյան սահմանը հատել են պատահաբար` Իրաքի տարածքում շրջելուց, անօգուտ էին եղել: