26/09/2011 15:32
Բազմահազարանոց հակակառավարական ցույցեր` Մարոկկոյում
Մարոկկոյի հազարավոր բնակիչներ մասնակցել են հակակառավարական միջոցառումներին` պահանջելով ավելի մեծ ազատություններ բնակչության համար, ինչպես նաև բողոքել են կառավարությունում առկա մեծ կոռուպցիայի դեմ:
Նշենք, որ ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքում, այնպես էլ Մարոկկոյում տեղի էին ունեցել հակակառավարական ցույցեր, որոնց նպատակը բարեփոխումների իրականացումն էր, սակայն թագավոր Մոհամեդ 6-րդի խոստումներից հետո անցկացնել սահմանադրական բարեփոխումներ, բողոքի ցույցերը դադարեցին, իսկ բարեփոխումների արդյունքում Մարոկկոյի կառավարությունը արդեն ձևավորելու է ոչ թե թագավորը, այլ խորհրդարանը:
Նշենք, որ Մարոկկոյում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անցնելու են նոյեմբերի 25-ին: